ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

        «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, ճապոներեն և թուրքերեն լեզուների ուսուցում՝ առանց տարիքային սահմանափակման: Դասընթացները կարող են կազմակերպվել տարբեր մակարդակներով ու ուղղություններով (A1, A2, B1, B2, C1, C2):
Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 3 ամիս է (շաբաթական 3 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 2 ժամ): Կատարվում է գիտելիքների ստուգում՝ թեստային աշխատանքների միջոցով (ընթացիկ ստուգում` ամեն դասից հետո, առաջադիմության ստուգում` ամեն 3 դասից հետո, ամփոփիչ ստուգում` մակարդակի ավարտին, որից հետո տրվում է վկայագիր): Յուրաքանչյուր մակարդակի ուսուցման ամսեկան արժեքը կազմում է 5.000 դրամ ներքին շահակիցների համար և 10.000 դրամ՝ արտաքին: Մասնագիտական (գործարար, տեխնիկական, զբոսաշրջիկության) դասընթացի յուրաքանչյուր մակարդակի ուսուցման ամսեկան արժեքը կազմում է 10.000 դրամ ներքին շահակիցների համար և 15.000 դրամ՝ արտաքին:

Խումբը բաղկացած կլինի 10-15 մասնակցից:

Դասընթացները կկազմակերպվեն նաև երեկոյան ժամերի:

Դասընթացներին գրանցվելու համար դիմել Գիտական գրադարան՝ մինչև մարտի 31-ը ներառյալ:

 

 

Հասցեն՝  3126, ք. Գյումրի, Պ. Սևակ 4, Շիրակի պետական համալսարան, Գիտական գրադարան, 1-ին հարկ

Հեռ: +374 98 67 28 38, +374(312) 6 94 94